Հայտնի է դարձել, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ինյիգո Մարտինեսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» պաշտպանն ունի ծնկի հետ կապված խնդիրներ։
Նա բաց է թողել Իսպանիայի ազգային հավաքականի մարզական հավաքը։
33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 շաբաթ վնասվածքի պատճառով։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ինյիգոն անցկացրել է 21 հանդիպում։