Մոհամեդ Սալահը հստակ որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Goal-ը:

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն սկսել են բանակցություններն ամռանն ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ։

Նշվում է, որ Սալահը վերանայել է իր որոշումը Առնե Սլոտի ազդեցության շնորհիվ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: