Լիոնել Մեսսին չի միանա Արգենտինայի հավաքականին միջազգային դադարի ընթացքում

Երկուշաբթի օրը հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են Արգենտինայի հավաքական մարտյան հավաքին։

«Ալբիսելեստեի» գլխավոր աստղը՝ հարձակվող Լիոնել Մեսսին, բացակայում է 26 ֆուտբոլիստների ցուցակից։

Թե ինչու 37-ամյա Մեսսին հրավեր չի ստացել Արգենտինայի հավաքական, դեռ հայտնի չէ։

Այս ամիս Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Ուրուգվայի (արտագնա) և Բրազիլիայի (տանը) դեմ: