Հանրահայտ մրցավար Մատեո Լաոսը խոստովանել է սխալը, որի հետևանքով «Բարսելոնան» զրկվել է տիտղոս նվաճելուց:
Լա Լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը (1:1) գլխավորել է Մատեո Լաոսը: «Ատլետիկոն»այդ խաղում դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ 3 միավորով առաջ անցնելով «բլաուգրանայից» և «Ռեալից»։
66-րդ րոպեին մրցավարը թույլ չտվեց Լիոնել Մեսսիի գոլը՝ այն անվանելով խաղից դուրս, թեպետ վերջինը գնդակին դիպավ ոչ թե արգենտինացու թիմակից Ֆրանսեսկ Ֆաբրեգասը, այլ մադրիդցիների պաշտպան Խուանֆրանը։
«Ես սխալվեցի։ Վերջին տուրում «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հավասարաչափ համընկնում էին խաղի գրեթե բոլոր ասպեկտներում, և կար մի պահ, երբ մենք չտեսանք Խուանֆրանի հպումը:
Այնտեղից, որտեղ ես կանգնած էի, անհնար էր ասել, որ գոլը մաքուր է։ Ես բոլոր 20 մատների և ոտքերի մատների վրա գրազ կգայի, որ Սեսկը դիպավ գնդակին:
Պատասխանատվությունը միշտ եղել է մրցավարի օգնականի վրա, բայց այս խաղը թիմային ձախողման մասին էր», – ասել է Մատեո Լաոսը։