Արգենտինայի հավաքականը կորուստ ունի միջազգային դադարից առաջ

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել կիրակի օրը կայացած «Կալյարիի» դեմ խաղում։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆիլիպո Բիաֆորան, Դիբալային կպահանջվի առնվազն մեկ ամիս ապաքինվելու համար։

Այսպիսով, Դիբալան մարտին չի օգնի Արգենտինայի հավաքականին։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում թիմը կանցկացնի հանդիպումներ Ուրուգվայի և Բրազիլիայի դեմ։

2024/2025 մրցաշրջանում Պաուլո Դիբալան անցկացրել է 36 պաշտոնական հանդիպում՝ խփելով ութ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ 31-ամյա Դիբալայի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: