Հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկ ժամ խաղաց «Բարսելոնայի» դեմ Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում։ Արգենտինացի հարձակվողը հայտնվել է մեկնարկային կազմում՝ չնայած, որ խաղից առաջ առողջական խնդիրներ ուներ։
Ալվարեսը գանգատվել է ստամոքսի վիրուսից։ Նա նույնիսկ ջերմություն ուներ, սակայն ակումբային բժիշկները կարողացան ապահովել արգենտինացու մասնակցությունն այս կարեւոր հանդիպմանը։
Նշվում է, որ ինքը՝ Խուլիանը, շատ էր ցանկանում խաղալ և վճռական էր տրամադրված։ «Ատլետիկո»-«Բարսելոնա» խաղում հաշիվը բացել է հենց Խուլիան Ալվարեսը: Արգենտինացու փոխարինումից հետո մադրիդցիները հաշիվը հասցրին 2:0-ի, սակայն ի վերջո սեփական դաշտում պարտվեցին 2:4 հաշվով։