Մորտեն Հյուլմանդ․ «Եթե ​​նա առաջադրվեր նախագահի թեկնածու, կհաղթեր»

«Սպորտինգի» կիսապաշտպանը գնահատել է Կրիշտիանու Ռոնալդուի կարևորությունը Պորտուգալիայի համար:

««Սպորտինգը» շատ հպարտ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է ակումբը։ Բայց միայն ֆուտբոլը չէ, որտեղ նա լավն է։ Նա լավն է անում ողջ երկրի համար, շատ ավելին, քան ես սպասում էի: Եթե ​​նա առաջադրվեր նախագահի թեկնածու, կհաղթեր։

Ես շատ ուրախացա, երբ տեսա Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները։ Եվ ես ավելի ուրախացա, երբ հասկացա, որ պատասխան խաղը խաղալու ենք Խոսե Ալվալադե մարզադաշտում։ Առաջին անգամ հյուրերի հանդերձարան մտնելն առանձնահատուկ բան կլինի»,- ասել է «Սպորտինգի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Մորտեն Հյուլմանդը։

Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում Դանիայի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Հանդիպումները կկայանան մարտի 20-ին և 23-ին։