Ռուի Մոտա․ «Սա է պատճառը, որ ես ընտրեցի «Նոան»»

Այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբում կայացած ճանաչողական այցի շրջանակներում Ռուի Մոտան զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում նշել է, թե ինչու որոշեց Վրաստանից հետո մարզչական աշխատանք իրականացնել Հայաստանում։

«Ես ընտրեցի «Նոայում» աշխատելը, քանի որ ես հավատում եմ եմ այս նախագծին, ակումբի նպատակներին և ինձ դուր է գալիս թիմի փիլիսոփայությանը։ Սա է պատճառը, որ ես ընտրեցի «Նոան»։ Ես այստեղ եկա այն ժամանակ, երբ իմ թիմն առաջինն էր Վրաստանի առաջնությունում, սակայն ես այստեղ իրոք երջանիկ եմ, քանի որ զգում եմ, որ կարող եմ օգնել։

Այս հարցին, ես այսպես կպատասխանեմ նաև 5 տարի հետո», – ասել է Ռուի Մոտան, ով «Նոան» գլխավորելուց առաջ աշխատել է վրացական «Դիլա» ակումբում։