Կիլիան Մբապպեն այս ցուցանիշով շրջանցել է լեգենդար Ռոնալդոյին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն մադրիդցիների կազմում իր առաջին մրցաշրջանում խփած գոլերով գերազանցել է բրազիլացի Ռոնալդոյին։

26-ամյա ֆրանսիացին Լա Լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել 17-րդ և 23-րդ րոպեներին։ Այս գոլերը Մբապպեի համար 30-րդ և 31-րդն էին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում: Լավագույն ռմբարկուների ցուցակում նա մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով ֆրանսիացու 20-ի դիմաց ունի 21 գոլ։

Մբապպեն Մադրիդի «Ռեալին» է միացել 2024 թվականի հունիսին, ազատ գործակալի կարգավիճակով: Մինչ այս հարձակվողը հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում, իսկ դրանից առաջ «Մոնակոյում»։