Հայտնի է՝ երբ կանցկացվի «Բարսելոնա» – «Օսասունա» հետաձգված հանդիպումը

Լա Լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» – «Օսասունա» հետաձգված հանդիպումը կկայանա մարտի 27-ին, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։

Թիմերի հանդիպումը պետք է կայանար մարտի 8-ին, սակայն այն հետաձգվեց՝ խաղի մեկնարկից րոպեներ առաջ, կատալոնական ակումբի բժշկի՝ Կառլես Մինյառո Գարսիայի մահվան պատճառով։

Նշենք, որ «Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով «Ռեալից» լրացուցիչ ցուցանիշներով։ «Օսասունան» 33 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։