Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ

Իտալական Սերիա Ա-ի 29-րդ տուրում, երեկ Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատալանտայի» դարպասը։

«Ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել հանդիպման մեկնարկային րոպեներից և փոխարինվել միայն 75-րդ րոպեին, գրառում է կատարել իր սոցիալական էջերում։

«Բարի լույս, հաղթողներ»,- գրել է Մխիթարյանը, գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ՝ «Ատալանտայի»  դեմ հանդիպումից։