«Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նշել է, թե ինչ ժամանակամիջոցում է հնարավոր զգալի նվաճումներ ունենալ Հայաստանյան ակումբի հետ։
«Պետք չէ համեմատել «Նոան» այնպիսի թիմերի հետ, որպիսին օրինակ «Չելսին» է։ Այդ մակարդակին հասնելը 20 տարի ժամանակ կխլի մեզանից, բայց մենք անցյալ տարվա համեմատ ունենք ավելի որակով ֆուտբոլիստներ, ունենք փորձ։
«Նոայի» առաջընթացը պիտի համընթաց լինի հայկական ֆուտբոլի զարագացմանը։ Ներքին առաջնությունը ևս պետք է մրցունակ լինի։ Կարծում եմ՝ 5 տարվա ընթացքում այս բոլոր բարեփոխումների շնորհիվ մենք կհասնենք լուրջ արդյունքների։ Շատ կարևոր է հաղթել այստեղ որպեսզի կարողանանք հանդես գալ Եվրոպայում։
Ես երջանիկ եմ այստեղ, ունեմ հրաշալի թիմ՝ հրաշալի անձնակազմով։ Խոսքը ոչ միայն մարզչական շտաբի մասին է, այլև ամբողջ ակումբի։ Երևանում, ակումբից դուրս, նույնպես հրաշալի է ամեն բան։ Բոլորը բարի են և միշտ պատրաստ են օգնելու», – ասել է պորտուգալացի մասնագետը։