Մադրիդի «Ռեալն» աստղային տրանսֆեր է պատրաստում

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է ուսումնասիրում թիմն ուժեղացնելու համար: Մադրիդյան ակումբի խնդիրներից մեկն էլ կիսապաշտպանության գիծն ուժեղացնելն է։ Սա կարևոր է, քանի որ Լուկա Մոդրիչը մոտենում է իր կարիերայի ավարտին:

Մադրիդի «Ռեալը» վերջերս մամուլում կապվում է «Չելսիի» ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսի հետ: Սակայն արգենտինացու տրանսֆերը թանկ կարժենա։ TodoFichajes պորտալի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը 24-ամյա արգենտինացու համար կպահանջի առնվազն 90 միլիոն եվրո։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» սկաուտները դրական զեկույցներ են պատրաստել Ֆերնանդեսի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործարքը լիովին հնարավոր է: