Ջեյմի Կարագեր․ «Նրանցով պարզապես մաքրեցին հատակը»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղի արդյունքների մասին, որտեղ «մերսիսայդցիները» պարտվեցին «Նյուքասլին» 1-2 հաշվով:

««Նյուքասլը» ոչ միայն հաղթեց «Լիվերպուլին»․․․ նրանց ջախջախեցից։ Հաշիվը պետք է լիներ 3:0 կամ 4:0։ «Լիվերպուլը» պարզապես խփեց մխիթարական գոլ։ Մերսիսայդյան ակումբը թույլ էր նաև ՊՍԺ-ի հետ խաղում։  «Նյուքասլը» շատ լավ թիմ է Պրեմիեր Լիգայում։ «Լիվերպուլով» պարզապես մաքրեցին հատակը։

«Լիվերպուլը» ուժասպառ էր, բայց, ի ուրախություն իրենց, առաջնությունում բավական մեծ առավելություն ունեն», — Sky Sports-ը փոխանցում է Կարագերի խոսքերը: