Լամին Յամալ. «Գիտեի, որ կարևոր պահին կվերարդառնամ այս մարզրավիճակին»

«Բարսելոնայի» աստղ Լամին Յամալը կարծում է, որ հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին», «Բարսելոնան» որոշ ազդակներ ուղարկեց իր մրցակիցներին:

Հանսի Ֆլիկի թիմը «Ատլետիկոյի» դեմ խաղում անհավանական քամբեք կատարեց՝ հաղթելով 4-2 հաշվով: «Բարսելոնան» 2-0 հաշվով պարտվում էր, սակայն Ռոբերտ Լևանդովսկու և փոխարինման դուրս եկած Ֆերան Տորեսի գոլերը հավասարեցրին խաղի հաշիվը: Հաղթական գոլը խփեց Յամալը, որին ավելացրեց նաև Ֆերրան Տորրեսը։

Յամալն իր գոլը կարևոր համարեց՝ նշելով, որ թիմի հաղթանակն ամենակարևորն է։

«Ես միշտ գիտեի, որ կարևոր պահին կվերադառնամ այս մարզավիճակին», – ասել է Լամին Յամալը։