Էնցո Մարեսկան հայտնել է, թե ինչու Քոուլ Պալմերը չի ընդգրկվել «Արսենալի» հետ խաղի հայտացուցակում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից հետո (0։1) բացատրել է, թե ինչու իր թիմի առաջատար Քոուլ Պալմերը չի ընդգրկվել խաղի հայտացուցակում։

«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նա պատրաստ կլինի միանալ Անգլիայի հանդիպումներին։ Նա վնասվածք է ստացել երեկվա մարզման ժամանակ։ Դա մկանային խնդիր է։ Պետք է փորձաքննություն անցկացվի»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Պալմերը Պրեմիեր Լիգայի 28 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։