«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է բաժանվել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայից՝ անբավարար արդյունքների պատճառով։ «Քաղաքայինների» ղեկավարներն արդեն սկսել են նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Ինչպես հայտնում է E-noticies-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը պայմանավորվել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի թեկնածության շուրջ։
Ֆաբրեգասը ներկայումս գլխավորում է իտալական «Կոմոն»:
Անգլիական ակումբը կգործադրի բոլոր ջանքերը՝ իսպանացի մարզչին թիմ հրավիրելու համար:
Հիշեցնենք, որ այս պահին անգլիական ակումբը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։