«Ատլետիկոյի» նախագահ. «Կուրտուան պետք է լռի»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի խոսքերին «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 11 մետրանոց հարվածաշարում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի չարձանագրված գոլի մասին։

«Ես կադրեր ունեմ, որտեղ Խուլիանը նույնիսկ չի դիպչում գնդակին: Կուրտուան ​​պետք է լռի: Նա պետք է երախտապարտ լինի, որ եղել է «Ատլետիկոյում»: Նա պետք է անի այն, ինչ արեց մեզ հետ՝ լինի ջենթլմեն և ասպետ»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։