Էրլինգ Հոլանդն այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր է Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում հասել է 100 գոլի նշագծին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը «Բրայթոնի» հետ 21-րդ տուրի խաղում։

Հարձակվողը դարձել է իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ Պրեմիեր լիգայում այս նշագծին հասած չորրորդ խաղացողը։ Այդ ֆուտբոլիստներն են՝ Քևին Դե Բրույնեն, Ռահիմ Սթերլինգը, Սերխիո Ագուերոն, Էրլինգ Հոլանդ։

Նշենք, որ գոլ+փոխանցում համակարգում 100 միավորի սահմանագծին հասնելու համար Էրլինգ Հոլանդից պահանջվել է 94 հանդիպում։ Այս արդյունքը բացարձակ ռեկորդ է Անգլիայի Պրեմիեր լիգայի ողջ պատմության մեջ։