Ա Սերիայի 29-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ ընդունել է «Լացիոյին» և ջախջախել 5-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է «Բոլոնիայի» կիսապաշտպան Յենս Օդգորը։ 48-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին կրկնապատկել է տանտերերի առավելությունը։
49-րդ րոպեին Դեն Նդոյեն հաշիվը դարձրել է 3:0։ 74-րդ րոպեին Սանտյագո Կաստրոն խփել է տանտերերի չորրորդ գնդակը։ 84-րդ րոպեին Ջովանի Ֆաբյանը սահմանել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 5-0։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝
Standings provided by Sofascore