Կիրակի օրը կայացած լոնդոնյան դերբիում «Ֆուլհեմը» հաղթեց «Թոթենհեմին» 2:0 հաշվով:
Խաղից հետո «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել է պարտությունը։
«Սա հիասթափեցնող արդյունք է։ Խաղը լարված էր, և մեզ չփրկեց նրանց առաջին գոլից հետո խաղի թելը կորցրինք։ Սա հիասթափեցնող է: Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեինք:
Չեմ կարծում, որ այսօր որեւէ թիմ շատ շանսեր ստեղծեց: Մեր լավագույն պահն այն էր, երբ հաշիվը 0:0 էր»,- ասել է Պոստեկօղլուն Sky Sports-ին տված հարցազրույցում։