«Մենք անհանգիստ ենք». Դիեգո Սիմեոնեն` «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին։

«Մենք անհանգիստ ենք: Պետք է խաղանք փայլուն թիմի դեմ: Նրանք այս շաբաթ շատ լավ խաղացին, և, իհարկե, մենք պետք է բարձր մակարդակով խաղանք, որպեսզի նրանց համար խնդիրներ առաջացնենք»,- ասել է Սիմեոնեն նախախաղային մամուլի ասուլիսում։

Լա Լիգայի 26 հանդիպումներից հետո կատալոնական ակումբը 57 միավորով առաջին տեղում է։ Մադրիդյան թիմը 27 խաղում վաստակել է 56 միավոր։

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: