Սպասվում է, որ Լոնդոնի «Չելսին» կգնի «Մանչեսթեր Յունայթեդից» վինգեր Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը։
2024 թվականի օգոստոսից խաղացողը վարձավճարով հանդես է գալիս «Ազնվականների» կազմում։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ «Չելսին» մտադիր չէ հրաժարվել 24-ամյա անգլիացու ծառայություններից։
Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը կակտիվացնի Սանչոյի հրաժարագինը մոտ 30 միլիոն եվրոյի չափով։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը «Չելսիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Չելսին» այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է՝ 28 խաղից 49 միավորով։