«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Բարսելոնան» Իսակին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, սակայն ակումբը պատրաստ չէ վճարել շվեդ հարձակվողի համար պահանջած 110 միլիոն եվրոն:
Միաժամանակ, «կապտանռնագույնները» դեռ չեն բացառում Իսակի տեղափոխությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» դիտարկում է խաղացողներին հավելավճարով փոխանակելու տարբերակներ։
Բացի այդ, կատալոնացիները կարող են խնդրել «Նյուքասլից» բաժանել վճարումը մի քանի տարվա վրա՝ առաջին վճարը կազմելով 65 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 25-ամյա Իսակը 32 խաղում դարձել է 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։