Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկ քայլ է հեռու Լիոնել Մեսսիի ռեկորդը կրկնելուց։ Ներկայումս ֆրանսիացին Լա Լիգայում անցկացրել է 519 հանդիպում, ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է առաջնության պատմության մեջ արտասահմանցի խաղացողների մեջ Լիոնել Մեսսիից հետո, ով երկար տարիներ հանդես է եկել «Բարսելոնայում» (520):
Այսպիսով, Գրիզմանը այսօր կկրկնի արգենտինացու ռեկորդը, եթե նա խաղադաշտ դուրս գա «Բարսելոնայի» դեմ խաղում։
Անտուան Գրիզմանը իր հանդիպումների մեծ մասը՝ 519-ից 304-ը, անցկացրել է «Ատլետիկոյի» շապիկով։ Եվս 141-ը՝ «Ռեալ Սոսյեդադի» և 74-ը՝ «Բարսելոնայի» կազմում: