Խամես Ռոդրիգես․ «Երբեք չեմ ասել սա, բայց նա ինձ համար օրինակելի էր»

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսըխոսել է այն մասին, թե ֆուտբոլը որքան ձանձրալի է դարձել:

«Ֆուտբոլն ինձ ձանձրացնում է, քանի որ այն շատ միապաղաղ է, պարզ, արագ, քիչ ֆուտբոլիստներ կան, որոնց ցանկանում ես հետևել:

Լամին Յամալը բարձրակարգ ֆուտբոլիստ է լինելու: Նա չունի այնքան հմտություններ, որքան Մեսսին, բայց կարող է հասնել նույն մակարդակին կամ Նեյմարի մակարդակին։

Ես երբեք չեմ ասել դա, բայց Ինյեստան ինձ համար օրինակելի էր, ինչպես և Զիդանը»,- ասել է Խամեսը։