«Բարսելոնան» հույս ունի այս ամառ ավարտին հասցնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հետ պայմանագրի կնքումը:
«Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկոն 28-ամյա կոլումբիացուն նշել է որպես առաջիկա տրանսֆերային պատուհանի առաջնահերթ թիրախ: Պորտուգալացի պաշտոնյան արդեն կապ է հաստատել Դիասի ներկայացուցիչների հետ, սակայն այս պահին «Բարսելոնան» չի կարող կոնկրետ քայլեր ձեռնարկել ֆինանսական սղության պատճառով։
Լրագրող Տոնի Խուանմարտիի խոսքերով՝ կատալոնական ակումբը դիտարկում է, թե ինչպես գտնել գործարքն ավարտելու համար անհրաժեշտ 70-75 միլիոն եվրոն։