«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ճանաչվել է ԱՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի փետրվար ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
«Այն, որ ես միացա ակումբին և գրեթե առաջին ամսում դարձա ամսվա լավագույն մարզիչ, մեծապես պայմանավորված է խաղացողների վճռականությամբ։ Ես ոգևորված եմ, քանի որ Պրեմիեր Լիգան ունի անհավանական մարզիչներ և մենեջերներ»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։
61-ամյա շոտլանդացի մասնագետը «Էվերթոնը» գլխավորել է այս տարվա հունվարին։
Փետրվարին «Էվերթոնը» նրա գլխավորությամբ Պրեմիեր Լիգայում հինգ հանդիպում է անցկացրել՝ երկու հաղթանակ տանելով և երեքում ոչ-ոքի։