«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 28-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խոսել է կիսապաշտպան Գավիի մասին։
«Գավին իրեն շատ լավ է զգում։ Նա կդառնա «Բարսայի» գերաստղերից մեկը։ Նրա վերաբերմունքը զարմանալի է։ Ես շատ գոհ եմ»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Գավին անցկացրել է 25 հանդիպում, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։