«Լիվերպուլը» և «Արսենալը» հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի կիսապաշտպանի ծառայություններով

«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Լիվերպուլը»։

«Անտառայիններն» իրենց հերթին չեն ցանկանում բաժանվել կիսապաշտպանից, սակայն պատրաստ են դիտարկել առաջարկները՝ սկսած 60 միլիոն եվրոյից։

Այս մրցաշրջանում Գիբս-Ուայթը մասնակցել է թիմի 26 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։