Պեպ Գվարդիոլան նշել է Լիոնել Մեսսիին, պատասխանելով Էրլինգ Հոլանդի մասին հարցին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին՝ պատասխանելով «քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին հարցին։

– Ի՞նչ է անում Հոլանդը կանոնավոր կերպով ֆուտբոլային խաղադաշտում, որը նախկինում չես տեսել, որ այլ ֆուտբոլիստ անի։

– Ես աշխատել եմ Լիոնել Մեսսիի հետ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսպանացի մասնագետը «Բարսելոնա» թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից 2012 թվականներին։ Մեսսին «Բլաուգրանայի» կազմում է եղել 2000-ից 2021 թվականներին։ Կատալոնական ակումբի կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։