«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ֆիզիկական պատրաստվածության մասին։
«Ես լավ ֆիզիկական մարզավիճակում եմ և կարող եմ խաղալ ամենաբարձր մակարդակով։ Ես ոչ մի տարբերություն չեմ զգում հիմա և երեք տարի առաջ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
Այս մրցաշրջանում 36-ամյա Լևանդովսկին մասնակցել է 39 հանդիպման, դարձել 34 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնայի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։