Անգլիական «Թոթենհեմը» որոշել է չգնել Տիմո Վերներին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լայպցիգին»։
29-ամյա գերմանացի հարձակվողը Պրեմիեր լիգայի 18 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում, իսկ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 27 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ՝ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Վերները միացավ «Թոթենհեմին» նախորդ մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ վարձավճարով «Լայպցիգին»: Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Թոթենհեմը» որոշել է չգնել Տիմոյին 12 միլիոն եվրոյով։
Ֆուտբոլիստը կվերադառնա գերմանական ակումբ։ Նրա ապագան կախված կլինի նրանից, թե արդյոք մարզիչ Մարկո Ռոուզը կմնա ակումբում: Վերների աշխատավարձը «Լայպցիգում» կազմում է տարեկան մոտ 10 միլիոն եվրո։