Ռոբերտո Մարտինեսը գնահատել է Վիտինյայի խաղը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բարձր է գնահատել ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյայի խաղը:

«Վիտինյան եվրոպական ֆուտբոլի մաեստրո է։ Նա կազմակերպում է խաղը և, անկասկած, աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»,- ասել է Պորտուգալիայի մարզիչը։

Բոլոր մրցաշարերում այս մրցաշրջանի 38 հանդիպումներում Վիտինին փարիզյան ակումբի կազմում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։