«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Գավին կիսվել է իր կարծիքով, թե ինչպես կվարվեր մրցավարների փոխարեն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում չարձանագրված 11 մետրանոցի ժամանակ։
Հիշեցնենք, որ հանդիպման մրցավար Սիմոն Մարչինյակը գնդակին կրկնակի հպման պատճառով չի հաշվել Ալվարեսի իրացրած 11-մետրանոցը։
«Ես չեմ ուզում խառնվել այս գործին։ Մրցավարները որոշումներ են կայացնում, նրանք հետևում են որոշակի կանոնների։
Եթե նման բան տեղի ունենա «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղում, նա պետք է նորից իրացնի 11 մետրանոցը։ Բայց թող մրցավարները որոշեն»,- ասել է Գավին Movistar-ին տված հարցազրույցում: