Մադրիդի «Ռեալում» կարծում էին, որ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի զույգը կապահովի թիմային բարձր ցուցանիշներ:
Սակայն մադրիդյան ակումբն անհանգստացած է, որ ֆրանսիացին ու բրազիլացին միասին չեն ցուցադրում իրենց ամենաբարձր մակարդակը։
Կան հանդիպումներ, որտեղ Մբապեն փայլում է, և կան խաղեր որտեղ փայլում է Վինիսիուսը։
Բայց չկան հանդիպումներ, որտեղ երկու հարձակվողներն էլ փայլում են: Մադրիդի «Ռեալը» մտահոգված է այս կապակցությամբ, գրում է Relevo-ն։
Մադրիդցիներն այժմ պատրաստվում են Իսպանիայի առաջնության «Վիլյառեալի» դեմ արտագնա հանդիպմանը։ Թիմերը կխաղան շաբաթ օրը՝ մարտի 15-ին։