Դեյվիդ Մոյես․ «Ինձ շատ է դուր գալիս այդ ակումբը»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է «Վեսթ Հեմի» դեմ խաղի մասին: Պրեմիեր լիգայում թիմերը կհանդիպեն շաբաթ օրը՝ մարտի 15-ին։ Մոյեսը նախկինում մարզել է լոնդոնյան թիմը և նույնիսկ 2023 թվականին նրանց հետ հաղթել է Կոնֆերենցիաների լիգան։

«Ինձ շատ է դուր գալիս այդ ակումբը, ես այնտեղ հիանալի ժամանակ անցկացրի: Եվրոպայի գավաթը հաղթելուց հետո ֆանտաստիկ էր տեսնել, թե ինչ տեսք ունի Արևելյան Լոնդոնը:

Ես «Վեսթ Հեմ» չեմ բերել ներկայիս բոլոր խաղացողներին, բայց հավանաբար նրանց մեծ մասի հետ եմ աշխատել: Նրանց տեսնելը հիանալի կլինի, բայց նրանց դեմ խաղալը դժվար կլինի»,- ասել է Մոյեսը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Դեյվիդ Մոյեսը փետրվարին ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։