Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավագույն եկամուտը գրանցած 7 ակումբները

Հրապարակվել են Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավագույն եկամուտը գրանցած 7 լավագույն ակումբների անունները։

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում մինչ օրս վաստակել է 106 միլիոն եվրո՝ ամենից շատը բոլոր մասնակիցների շրջանում: Երկրորդ տեղում ՊՍԺ-ն է՝ 104,4 մլն եվրո, իսկ երրորդ տեղում «Ինտերն»  է, որը վաստակել է 103,1 մլն եվրո։

«Բավարիա» — 106 միլիոն եվրո;
ՊՍԺ — 104,4 մլն եվրո;
«Ինտեր»- 103,1 մլն եվրո;
«Բորուսիա» — 102,2 միլիոն եվրո;
«Արսենալ» — 102 միլիոն եվրո;
«Բարսելոնա» — 101 մլն եվրո;
«Ռեալ Մադրիդ» — 101 միլիոն եվրո.

Ընդգծվում է, որ մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,47 մլրդ եվրո, որը կբաշխվի 36 մասնակից թիմերի միջեւ։