Վենսան Կոմպանին անդրադարձել է «Բավարիայի» կադրային խնդիրներին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է թիմում տիրող կադրային իրավիճակը։

«Ալեքսանդր Պավլովիչը, Մանուել Նոյերը և Ժոաո Պահլինյան չեն խաղա։

Կիմ Մին Ջեն թեթև վնասվածք ունի։ Հուսով ենք, որ դա ոչ մի լուրջ բան չէ, բայց նա մի քանի շաբաթով կբացակայի:

Նա խնդիրներ ունի ոտքերի շրջանում։ Այժմ մենք պետք է վերահսկենք նրա ծանրաբեռնվածությունը»,- լրագրողներին ասել է Կոմպանին:

Շաբաթ օրը՝ մարտի 15-ին, «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում արտագնա հանդիպում կանցկացնի «Ունիոն Բեռլինի» հետ։