«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն դատարանում ցուցմունք է տվել Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի կազմակերպման հետ կապված կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնների» նախկին ֆուտբոլիստը դատարան է ժամանել իրավապահների ութ աշխատակիցների ուղեկցությամբ։ Մուտքի մոտ Պիկեին սպասում էին մոտ 50 լրագրողներ։ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանի հարցաքննությունը տևել է ավելի քան երկու ժամ։
Դատավարության ավարտին Պիկեն խնդրել է խոսել։ Ելույթի ժամանակ նախկին խաղացողըբչի կարողացել զսպել էմոցիաները՝ նշելով, որ նման դատավարությունը մեծ վնաս է հասցնում իր հեղինակությանը։
«Դուք չգիտեք, թե սա որքան վնաս է հասցնում ինձ: Մինչդեռ մեկ այլ երկրում իմ արձանը կկանգնեցնեին», – նշել է Պիկեն։