Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող։ «Լիվերպուլի» հարձակվողը փետրվար ամսվա լավագույնի մրցանակը ստացել է երկրպագուների և փորձագետների քվեարկության արդյունքում:
Նա շրջանցել է Բետա Բետունկալին (Էվերթոն), Ժան-Ֆիլիպ Մատետային (Քրիսթալ Փելաս), Յանկուբա Մինթեին (Բրայթոն), Ջեդ Սփենսին (Թոթենհեմ) և Դոմինիկ Շոբոսլային (Լիվերպուլ):
Եգիպտոսցին կարիերայի ընթացքում յոթերորդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա կրկնել է Հարի Քեյնի ու Սերխիո Ագուերոյի ռեկորդը։
Փետրվարին Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ