Չորեքշաբթի երեկոյան Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում հանդիպում անցկացրեց «Ատլետիկոյի» հետ, իսկ շաբաթ օրը թիմը կխաղա Իսպանիայի առաջնության «Վիլյառեալի» հետ։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է խիտ օրացույցի մասին։
«Ես սա չեմ հասկանում, բայց մենք ոչինչ չենք կարող անել։ Ես չեմ հասկանում։ Նվազագույն ժամկետը՝ 72 ժամ։ Ես դա չեմ հասկանում, բայց օրացույցը սա է:
Նրանք պարզապես առաջնահերթություն են տալիս փողին և հեռուստատեսային իրավունքներին, քան խաղացողի վերականգնմանը:
Մարտի 15-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի արտագնա հանդիպում կանցկացնի «Վիլյառեալի» հետ։