Միկել Արտետան՝ Բուկայո Սակայի ապաքինման մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Բուկայո Սակայի առողջական վիճակի մասին։ Վնասվածքի պատճառով Սական վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 21-ին։

«Սական մոտենում է վերադարձին։ Ես կասեի, որ նա լավ առաջընթաց է գրանցում: Կտեսնենք, թե նա ինչպես կզգա իրեն, երբ թույլ տանք մարզվել թիմի հետ, կտեսնենք, թե ինչ մարզավիճակում է նա»,- լրագրողներին ասել է Արտետան։

Կիրակի օրը՝ մարտի 16-ին, «Արսենալը» տնային հանդիպում կանցկացնի Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ «Չելսիի» հետ։