Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ իր թիմն արժանի չէր Չեմպիոնների Լիգայում պայքարը շարունակելու

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ իր թիմն արժանի չէր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հայտնվելու։

«Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց փլեյ-օֆֆ փուլում՝ պարտվելով Մադրիդի «Ռեալին» (3:6 ընդհանուր հաշվով):

«Ես ոչ մի հիասթափություն կամ ափսոսանք չունեմ, մենք արժանի չենք այնտեղ լինելու: Հիմա մենք պարզապես վայելում ենք ֆուտբոլը, ֆանտաստիկ խաղերը, որոնք անցկացրել ենք Էնֆիլդում կամ Փարիզում, մրցունակությունը Մադրիդում, Բարսելոնայի լավ ելույթները։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» արժանի է դիտելու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերը բազմոցին՝ մեկ բաժակ գինիով»,- ասել է Գվարդիոլան լրագրողներին։

«Մանչեսթեր Սիթին» շաբաթ օրը՝ մարտի 15-ին, Պրեմիեր լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Բրայթոնի» հետ։