Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելլոն վերջերս խոսել է Պեպ Գվարդիոլայի՝ ֆուտբոլի վրա բացասական ազդեցության մասին։ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը պատասխանել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզչի խոսքերին։
«Ես լսում եմ այն ամենը, ինչ մարդիկ ասում են իմ մասին: Ուստի զգույշ եղեք։ Սա առաջին դեպքը չէ, երբ պարոն Կապելլոն ասում է դա: Ես այնքան լավը չեմ, որ հաղթեմ իտալական ֆուտբոլում․․․
Գրկում եմ Ֆաբիոյին», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ն։