Պատրիկ Դորգուն խնդրել է չեղարկել «Ռեալ Սոսյեդադի» դեմ նշանակված 11 մետրանոցը

Ռուբեն Ամորիմը գովել է Պատրիկ Դորգուին այն բանից հետո, երբ նա սայթաքեց «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Ամարի Տրաորեի ոտքին հպվելուց հետո և ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն հրաժարվեց հնարավոր 11 մետրանոցից։

Մրցավար Բենուա Բաստյենը նշանակեց 11 մետրանոց, սակայն Դորգուն ասաց, որ այդ դրվագում խախտում չկար: VAR-ի հետ խոսելուց հետո մրցավարը չեղարկել է 11 մետրանոցը։

«Սա լավ է։ Ես հպարտ եմ նրանով: Չեմ կարող ասել, թե ինչպես կվերաբերվեի, եթե հաշիվը լիներ 0-0, կամ եթե մենք պարտվեինք»,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, հայտնում է ESPN-ը։