Ուեյն Ռունին ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է բաժանվի 10-15 ֆուտբոլիստներից առաջիկա տրասֆերային պատուհանի ընթացքում:
«Բրունոն շարունակում է արդյունք տալ, թեև երբեմն նյարդայնացնում է: Կազմում լուրջ փոփոխություններ են պետք։ Կարծում եմ, որ 10-15 ֆուտբոլիստ պետք է հեռանա ակումբից։ Ակնհայտ է, որ այդպես չի ստացվի, բայց այս թիմի մտածելակերպն այնպիսին է, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Ես թիմում կթողնեի միայն երկու հոգու՝ Բրունոյին և Մայնուին։
Ակումբի մշակույթն այժմ այնպիսին է, որ պարտությունները շատ հեշտ են ներվում: Ֆուտբոլիստները պարզապես ասում են «սպասենք հաջորդ հանդիպմանը» և այլ անհեթեթություններ: Սարսափելի է դա տեսնել, ցավալի է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն փոդքաստի ժամանակ: