Հայտնի է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզչի անունը

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դեյիդ Մոյեսը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։

Անցած ամիս «Էվերթոնն» անցկացրել է Պրեմիեր լիգայի հինգ խաղ։ Դրանցում Մոյեսի թիմը հաղթեց «Լեսթերին» (4-0) և «Քրիսթալ Փելասին» (2-1), ինչպես նաև երեք անգամ ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» (2-2), «Մանչեսթեր Յունայթեդի» (2-2) և «Բրենթֆորդի» (1-1) հետ:

Դեյվիդ Մոյեսն այժմ ունի 11 Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ մրցանակներ և երրորդ տեղում է Պեպ Գվարդիոլայի հետ: Միայն Արսեն Վենգերը (15) և Ալեքս Ֆերգյուսոնն (27) են ավելի շատ անգամ նվաճել մրցանակը։

Հարկ է նաև նշել, որ Մոյեսը 2013 թվականի մարտից ի վեր առաջին անգամ է արժանացել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ մրցանակին։