Վինիսիուսը բաց է թողել Մադրիդի «Ռեալի» մարզումը «Վիլյառեալի» հետ հանդիպումից առաջ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը բաց է թողել թիմի մարզումը ուրբաթ օրը Լա Լիգայի 28-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղին ընդառաջ։

Ինչպես հայտնում է AS-ը, 24-ամյա բրազիլացին որոշակի անհանգստություն է զգում և մնացել է մարզասրահում՝ Մադրիդի «Ռեալի» մարզման ժամանակ ֆիզիոթերապևտի հետ աշխատելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա մարտի 15-ին Վիլյառեալում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։