«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սալահի համար սա արդեն յոթերորդ նման մրցանակն է։ Այս ցուցանիշով նա կրկնեց Պրեմիեր Լիգայի ռեկորդը՝ հավասարվելով «Թոթենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնին և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։
Անցկացրած 29 խաղից հետո «Լիվերպուլը» 70 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։